Սաակաշվիլին սահմանը հատել է ապօրինաբար. Ուկրաինայի սահմանային ծառայություն


01:28 , 11 սեպտեմբեր, 2017

Օդեսային նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ապօրինաբար է հատել ուկրաինական սահմանը։ Այս մասին հայտարարել է Սահմանային պետական ծառայության ղեկավարի օգնական Օլեգ Սլոբոդյանը։

«Նա մի խումբ անձանց հետ, ովքեր ուղեկցել են իրեն, ապօրինաբար հատել է սահմանը՝ չանցնելով որևէ սահմանային-մաքսային գրանցում»,-ասել է Սլոբոդյանը՝ փոխանցում է ՈւՆԻԱՆ գործակալությունը։

Սլոբոդյանի խոսքով՝ բազմությունը, որն ուղեկցել է Սաակաշվիլիին, ճեղքել է «Շեգինի» անցակետը հետևի կողմից։ Նա հավելել է, որ նրանց թվում եղել են դրա համար նախապատրաստված մարդիկ։ Նրա խոսքով՝ ավելի ուշ այդ գործողություններին կտրվի իրավական գնահատական։

Կիրակի սահմանային ծառայությունում նշել էին, որ Սաակաշվիլիից կվերցնեն անձնագիրը՝ ուկրաինականն ու երկու արտասահմանյանները։