Ի՞նչ է երջանկությունը


16:15 , 10 սեպտեմբեր, 2017
Երբ լրագրողը իրանագիտության խորհրդային դպրոցի լեգենդներից մեկին՝ Վասո Աբաևին հարցրել է, թե ի՞նչ է երջանկությունը և երջանի՞կ է արդյոք նա, թե՞ ոչ, Վ․ Աբաևը պատասխանել է․

«Ես այդքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչ բան է երջանկությունը։ Հնարավոր է՝ երջանկությունը սիրած գործով զբաղվելն է, իսկ ես ամբողջ կյանքիս ընթացքում զբաղվել եմ իմ սիրած գործով։ 
Բայց գնահատել, ծափահարել մարդուն այն բանի համար, ինչ նա անում է հաճույքով, սիրով, որքան էլ տարօրինակ հնչի, դժվար կլինի և պետք էլ չէ։ Դա նույնն է, թե թռչունին գնահատեն թռնելու կամ ձկանը՝ լողալու համար։ Դա եղել է իմ կյանքը, իսկ մարդուն պետք չէ պատվել ապրելու համար, իսկ ես ապրել և ապրում եմ իմ աշխատանքով ու սիրած մասնագիտությամբ»։