22:08 , 10 ապրիլ, 2013Գարիկ Մարտիրոսյանի դեմքը պատկանում է բավականին հազվադեպ հանդիպող տիպին: Առաջատար դիմագետներն այսօրինակ դեմքով մարդկանց հաճախ կոչում են պիոներներ` առաջամարտիկներ: Եվ իսկապես, Գարիկ Մարտիրոսյանն իսկական առաջամարտիկ է և հաճախ է իր ձեռքը վերցնում ղեկը: Այսպիսի մարդկանց բնորոշ է պատասխանատվության մեծ զգացումն ու աշխատասիրությունը: Սակայն, ինչպես բոլոր մարդիկ, նա ևս առանձնանում է մի շարք թերություններով, որոնց մասին առավել հանգամանալից կխոսենք ստորև: Հարկ է նշել, որ Գարիկի տիպի դեմքով հիմնականում հանդիպում են աճպարարներ, երաժիշտներ, թատերական գործիչներ ու կինեմատոգրաֆի ներակայացուցիչներ:
Նշենք, որ նա քաղցրակեր է, հատկապես սիրում է շոկոլադ և զանազան թխվածքներ: Միաժամանակ Գարիկը բավականին բծախնդիր է սննդի հարցում, նուրբ ճաշակ ունի և սիրում է էկզոտիկ համեր: Ինչ վերաբերում է քնելու ռեժիմին, ապա պետք է վստահ ասել, որ մեր հերոսը բու է և սիրում է գիշերներն աշխատել:

Դիտարկելով Գարիկի ականջները` ակնհայտ է, որ նա բավականին ճարպիկ է և կարողանում է տարբեր խճճված իրավիճակներից չոր դուրս գալ: Նա նաև ի զորու է մարդկանց համոզել և լեզու գտնել տարբեր բնագավառի ներակայացուցիչների հետ: Լինելով կարիերիստ` կարողանում է իրեն մատուցել շահեկան տեսանկյունից` կոծկելով բնավորության թերությունները: Նա պահանջկոտ է շրջապատի մարդկանց ու գործընկերների նկատմամբ: Շատերին կարող է թվալ, թե Գարիկին գործնական առաջխաղացումներն ու հաջողությունները հեշտությամբ են տրվում, սակայն իրականում դրանք մեր հերոսի հետևողական ու տքնաջան աշխատանքի արդյունք են:
Անդրադառնալով Գարիկի աչքերին՝ պետք է նշել, որ նա սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Մեր հերոսը միշտ փորձում է նորանոր ծանոթություններ հաստատել ու անմասն չմնալ տարատեսակ միջոցառումներից: Պետք է նաև փաստել, որ Գարիկն իսկական դիվանագետ է և փայլուն հիշողություն ունի: Մեր հերոսը նախանձախնդիր է, սակայն կարողանում է սրտանց ուրախանալ իր ընկերների հաջողություններով: Նա փայլուն զրուցակից է և գիտի լսել, սակայն չի սիրում ձանձրալի ու ինքնամփոփ մարդկանց: Ուշագրավ է նաև, որ ըստ առաջատար դիմագետների, Գարիկի տիպի մարդիկ իրենց բնավորության գծերով հիմնականում նման են իրենց մայրական կողմին:

Դիտարկելով Գարիկի հոնքերը` կարելի է ասել, որ բավականին ընդունակ է և հեշտությամբ է կլանում տեղեկությունները: Նա, ըստ երևույթին, դպրոցում լավ է սովորել: Կարելի է նաև ենթադրել, որ մեր հերոսը մինչ օրս էլ մեծ տեղ է տալիս ընթերցանությանը: Ընդհանուր առմամբ, հավասարակշռված է և չի սիրում կոնֆլիկտային իրավիճակներ:
Քիթը, որ դիմագիտության մեջ ցույց է տալիս անհատ-ֆինանսներ կապը, վկայում է, որ Գարիկը ֆինանսական հարցերում ծայրաստիճան զգուշավոր է և մեծ տեղ է տալիս նյութական բարեկեցությանը:
Դատելով կզակի ձևից` կարելի է նշել, որ նա մաքրասեր է և կազմակերպված: Մեր հերոսը չի սիրում թափթփված ու անպատասխանատու մարդկանց: Նրանց մեջ բոլորից շատ գնահատում է մասնագիտական հմտություններն ու տաղանդը: Գարիկը նաև չի սիրում այն մարդկանց, ովքեր շարունակ բողոքում են կյանքից: Դժվարությունների հանդիպելիս գերադասում է ի ցույց չդնել իր ապրումներն ու լարվածությունը: Գարիկը պատկանում է այն տղամարդկանց շարքին, ովքեր իրենց խնդիրները տուն չեն բերում: