11:28 , 10 սեպտեմբեր, 2017Tert.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրենց երկկողմ հարաբերությունները:
Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են երկրների միջև ռազմավարական համագործակցությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների եւև տարածաշրջանային կայունության հետագա ամրապնդումը:
Մասնավորապես նշվում է, որ Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում ունենալ: