Պավել Վոլյան և Լայսան Ուտյաշևան սպասում են իրենց առաջնեկին:)


21:08 , 10 ապրիլ, 2013

Հեռուստահաղորդավարուհի և դիզայներ Մարիկայից բաժանվելուց հետո «Comedy Club»-ի հումորիստ Պավել Վոլյան երկրորդ ընտրությունն է արել: Այս անգամ նրա ընտրյալը  27-ամյա մարմնամարզիկ Լայսան Ուտյաշևան է: 

Ինչպես հայտնում է MSN-ը, Պաշայի և Լայսանի գաղտնի ամուսնությանը հաջորդեց նրանց առաջնեկի առաջիկա ծնունդի մասին ուրախալի լուրը:  Լայսանի նախկին մարզիչը հայտնել է, որ նա վաղուց է ամուսնացել և արդեն հղի է: Ըստ լուրերի` նրանց առաջնեկը լույս աշխարհ կգա ամռանը:

Նշենք, որ անցած տարին շատ ծանր է եղել Լայսանի համար. մարտի 12-ին ինֆարկտի հետևանքով մահացել է նրա մայրը, իսկ սեպտեմբերին նրա նախկին ընտրյալը` Վալերի Մելադձեն, նրան մեղադրել է  մեծածավալ  գողության մեջ: Ակնհայտ է, որ անցել է այդ սև գիծը, և Լայսան գտել է իր երջանկությունը: