Տարվա ընթացքում մահանում է ավելի քան 141 լրագրող


17:08 , 10 ապրիլ, 2013

2012 թ.-ի ընթացքում 29 երկրներում մահացել է ավելի քան 141 լրագրող: Շվեյցարիայի անկախ լրագրողների կազմակերպությունը (Press Emblem Campaign) հրապարակել է տվյալներ, ըստ որի՝ 2011թ.-ի համեմատ լրագրողների մահվան թիվն ավելացել է 31%-ով: Ամենամեծ թվով լրագրողները մահացել են Սիրիայում, իսկ ամենավտանգավոր երկրներն են՝ Սոմալին, Մեքսիկան, Բրազիլիան և Գոնդուրասը: Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ սրանք այն լրագրողներն են, ովքեր սպանվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հետևանքով և ոչ թե ուրիշ պատճառներով:
Հ.գ. Ինձ հետաքրքիր է, թե քանի՞ լրագրողի են տարվա կտրվածքով սպառնում: