Թե ինչպես ԽՍՀՄ-ն ընտրեց իր առաջին գեղեցկուհուն (ֆոտո)


17:03 , 10 ապրիլ, 2013

ArmStar.am-ն առաջարկում է վերհիշել կամ ծանոթանալ, թե ինչպես 1988 թ.-ին ընտրվեց  առաջին միսս ԽՍՀՄ-ը, և թե ինչ օրենքներ են կիրառվել գեղեցկության մրցույթի ժամանակ: Հարկ է նկատել, որ մրցույթի մասնակիցները չափազանզ համարձակ են հագնված, նման հանդերձանքով գեղեցկուհիները չեն ներկայանում նույնիսկ այսօր:

Քանի որ միջոցառումն անցկացվում էր առաջին անգամ, կազմակերպիչները չէին կողմնորոշվում պարտադիր կանոններ մշակելու հարցում: Օրինակ՝ սկզբնապես որոշված է եղել, որ գեղեցկության մրցույթին պետք է մասնակցեն միայն մոսկվայաբնակները, սակայն հետո, նոր կանոնի համաձայն, դրան մասնակցում են բոլոր ցանկացողները, նույնիսկ անկախ նրանից՝ ամուսնացած են, թե ոչ: Այդ պատճառով «Միսս Մոսկվան» անվանափոխվում է «Մոսկովյան գեղեցկուհու»:

 

Դեռևս 10-րդ դասարանում սովորող հաղթող մասնակցի` Մաշա Կալինինայի լուսանկարները տարածվեցին ամբողջ աշխարհում: Նրան ընդունում էին նախագահներն ու նախարարները, իսկ հարուստ փեսացուները Մաշային առաջարկում էին իրենց ձեռքն ու սիրտը: Ավելի ուշ աղջիկը տեղափոխվում է ԱՄՆ և ընդունվում է Հոլիվուդի թատերական դպրոց: Նա շատ է նկարահանվում, սակայն արժեքավոր դերեր այդպես էլ չի ունենում, այդ պատճառով նրա կարիերան հաջողված համարել չի կարելի: