Դիանայի առեղծվածը


22:00 , 8 սեպտեմբեր, 2017

Boomnews.am-ը գրում է.

Արդեն մեկ շաբաթ է չեն դադարում Դիանա Գրիգորյանի հեռանալու և նրա նոր՝ «Նռան հատիկը» սերիալի եթեր չգնալու մասին լուրերը։ Առաջին տեղեկատվությունը, որ հրապարակվեց, դա այն էր, որ Դիանան հրաժարվել է գրել նոր սերիալի սցենարի շարունակությունը՝ նշելով, որ հոգնել է դրանից և ցանկանում է գեղարվեստական ֆիլմերի համար սցենարներ գրել։ Այնուհետ Boomnews.am-ին տեղեկություններ հասան, որ Դիանային նոր պաշտոն են առաջարկել ու նա միգուցե հեռանա և դառնա պաշտոնյա։

Երեկ Life.panorama.am կայքը տեղեկություներ հայտնեց, որ Դիանան հեռացել է ու «Նռան հատիկը» եթեր չի հեռարձակվի, բայց այս ամենի հետ անհամատեղելի է մեկ փաստ՝ Արմենիա հեռուստաընկերության՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է այդ սերիալի անոնսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։