20:30 , 8 սեպտեմբեր, 2017Aysor.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ քրիստոնեական մշակույթն այսուհետև էլ կորոշի երկրի զարգացումը, չնայած փախստականների ներհոսքին, որոնք առավելապես իսլամ են դավանում: Այդ մասին նա հայտարարել է հրապարակված հարցազրույցում, որը նա տվել է FOCUS Online հրատարակությանը, հայտնում է ТАСС-ը:
«Այդ արմատները, բնականաբար, այսուհետև էլ որոշիչ նշանակություն կունենան մեր երկրի համար», - ասել է կանցլերը:
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ԳԴՀ-ում ապրում են շուրջ 4 մլն մուսուլմաններ:
«Եվ նրանք ավանդ են ներդնում մեր բարգավաճման գործում, և նրանք այսօր, ինքնին հասկանալի է, Գերմանիայի մաս են կազմում և բնորոշում մեր հասարակությունը», - նշել է Մերկելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։