Անդրիաս Ղուկասյանը մերժել է իրեն առաջադրված մեղադրանքը. ոստիկանությունը կդիմի դատարան


14:47 , 10 ապրիլ, 2013

 Անդրիաս Ղուկասյանը մերժել է իրեն առաջադրված մեղադրանքը. Ոստիկանությունը կդիմի դատարան «Ինձ բերման են ենթարկել հասարակական կարգը խախտելու և ոստիկանների հրահանգներին չենթարկվելու համար՝ քրեական օրենսգրքի 182 հոդվածով և դրա հետ կապված վարչական վարույթ են հարուցել»,– այս մասին eMedia.am–ին ասել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։

Նա նշել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել, սակայն ինքը մերժել է մեղադրանքն ու չի ստորագրել արձանագրությունը։

«Երեք ժամ պահեցին Մալաթիա–Սեբաստիայի ոստիկանական բաժանմունքում՝ օրենքի շրջանակներում և ժամը 1–ի սահմաններում բաց թողեցին։ Իմ նկատմամբ բռնություն չի իրականացվել»,– ասել է Անդրիաս Ղուկասյանը։ Նա նաև նշել է՝ քանի որ հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց, ոստիկանությունը դիմելու է դատարան։