22:40 , 7 սեպտեմբեր, 2017168.am-ը գրում է.
Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը միացման ձևով վերակազմակերպվում են: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է գիտահետազոտական ինստիտուտի ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ: «Այս երկու հաստատությունների գործունեության առարկան և նպատակը գլխավորապես համընկնում են»,- ասաց նա:
Ըստ նախարարի, արդյունքում կտնտեսվի 30 մլն դրամ: