Ճահիճ, ինչ կլինի, խնդրում ենք, սրանց բոլորին առ քո մեջ...պրծնենք


12:47 , 10 ապրիլ, 2013

Հայոց քաղաքագիտական, փորձագիտական, ակտիվիստագիտական-զոմբիագիտական-ֆեյսբուքագիտական միտքը հայտնվել եւ շարունակում է չըփչըփալ նեխահոտ ճահճում:
Բավական է՝ մարդը հայտնվի հրապարակում, անգամ երկու ամիս չեմ համբերում` տեսնելու, պարզելու, հասկանալու նրա գործողությունների տրամաբանությունը: Փոխարենը ամենօրյա ռեժիմով թունավոր կռկռոցներով փորձում են հանրությանը համոզել, թե այդ մարդը դատապարտված է ձախողման: Իսկ հետո էլ ցցի են հանում նրան այն բանի համար, որ կանխեց արյունահեղությունը:

Մտքի տանկեր են, մտքի տանկեր, որ խրվել են գարշահոտ ճահճում եւ այնտեղից դուրս գալու ոչ մի ցանկություն չունեն:
Ճահիճ, ինչ կլինի, խնդրում ենք, սրանց բոլորին առ քո մեջ...պրծնենք, հոգիներս ազատենք զիլ կռկռացողներից...