Չկա որևէ նորմատիվ ակտ, որը Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ տեսանյութը կդասի անհատական տվյալների շարքին


04:55 , 7 սեպտեմբեր, 2017
Նոր լսեցի պարոն Իոնեսյանի հարցազրույցը «Ազատությունից»: Ջանք ու եռանդ չթողեց հիմնավորելու համար, որ իբր ոստիկանությունը խախտել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածը: Ախր Ձեր շեկլիկ միամտությամբ մի արեք մեկնաբանություններ մի ոլորտից, որից գաղափար չունեք, հարգելի իրավապաշտպան: Անձնական տվյալների պաշտպանությունից կարելի է խոսել այն դեպքում, երբ, օգտագործելով անհատական տվյալներ, պետական մարմինը իրականացնում է անձի նույնականացման գործողություն: Ճանապարհային ոստիկանները նման խնդիր չեն լուծել, նրանք բացառապես իրականացրել են իրավախախտում արձանագրելու ֆունկցիա: Չկա որևէ նորմատիվ ակտ, որ տեսանյութը դասի անհատական տվյալների, կոնկրետ դեպքում կենսաչափական տվյալների շարքը, ոստիկանությունը հանդես չի եկել տվյալներ մշակողի դերում Ձեր նշած օրենքի իմաստով: Ոստիկանության գործողությունները շոշափել են բացառապես անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, թե ինչ հիմքերով ու հիմնավորումներով արդեն նշել եմ: Բա որ ասում եմ՝ հայեցակարգային մոլորության մեջ եք ընկել...ՃՃ