22:15 , 6 սեպտեմբեր, 2017Դաշտանադադարը յուրաքանչյուր կնոջ կյանքի բնական փուլերից մեկն է: Տարբեր կանանց մոտ այն սկսվում է տարբեր տարիքում, սակայն կա որոշակի նորմավորված տարիք: Ամեն պարագայում, յուրաքանչյուր կին, անկախ տարիքից, պետք է տարին 2 անգամ գնա գինեկոլոգի մոտ հետազոտության:
Կան կլիմաքսի որոշակի մոդել, որն էլ այսօր ձեզ ենք ներկայացնում:
Սա մինչև վերջին դաշտանն ընկած ժամանակահատվածն է: Սովորաբար այն սկսվում է 40-45-ից հետո և տևում է 15-18 ամիս: Այս շրջանում օվուլյացիան աստիճանաբար դադարում է՝ բեղմնավորման հետ խնդիրներ առաջացնելով: Դաշտանն ավելի հազվադեպ է դառնում և ոչ առատ: Հիմնականում նախադաշտանադադարը սկսվում է ոչ կարգավորված դաշտաններով և ավարտվում դրանց բացակայությամբ:
Այս փուլին բնորոշ են բազում ախտանշաններ`
Դաշտանադադարը դաշտանի բացակայությունն է 12 ամսվա ընթացքում: Եթե դուք 12 ամիս անընդմեջ դաշտան չեք ունեցել, ապա գտնվում եք դաշտանադադարի փուլում: Հիմնականում այն սկսվում է 50-53 տարեկանում: Հենց այս շրջանում է սիրտ-անոթային հիվանդությունների, օստեոպորոզի զարգացման, դիաբետի և ճարպակալման ռիսկը շեշտակի աճում:
Այս փուլը հաջորդում է դաշտանադադարին: Այս փուլում բոլոր ախտանշաններն անցնում են: