10:57 , 10 ապրիլ, 2013![]() |
| ՀՀԿ երիտ. թևի ղեկավար |
Երևանի ավագանու քարոզարշավը մեր մրցակիցների կողմից մեկնարկեց կեղտոտ ուլտիմատումներով։ Վերջնագրերի ժամանակը, վախի մթնոլորտը վաղուց մեր երկրում անցյալ են, և այդ թեմաները ո′չ արդիական են, ո′չ էլ կարող են ազդեցություն ունենալ որևէ մեկի վրա։ Ժամանակն առաջ է գնացել, և ցավում եմ, որ ոմանք համընթաց չեն քայլում երկրում տեղի ունեցող իրադարձություններին ու չեն զգում մթնոլորտում գրանցված փոփոխությունները։
Սեփական թիմերում կիրառվող վերջնագրային քաղաքականությունը պետք չէ պրոյեկտել բոլորի ու ամեն ինչի վրա։ Նման բառապաշարով խոսելը հավանաբար ցուցադրական ելույթների ժանրից է կամ էլ սեփական թիմակիցներին ոգեշնչելու, «դուխ» տալու փորձ։ Մենք կարող ենք հասկանալ, որ ձեր թիմերում կան որոշակի խնդիրներ, բայց մի՛ փորձեք դրանք լուծել վերջնագրեր հայտարարելու քայլերով։ Այդ բառապաշարը այլևս չի անցնում։