Նոր պլագիատ Հանրայինի եթերում


13:00 , 5 սեպտեմբեր, 2017

Աչքներս լույս. Ֆելիքս Խաչատրյանը գալիս է մեյդան ու այսուհետ իրան կտեսնենք տելեվիզրների մեջ։ Սա պատմության ամենաուրախ մասն է։ Հիմա անցնեմ ամենատխուրին։ 

Ինչպես գովազդում է նշվում, Ֆելոն վերադառնում է լիովին նոր նախագծով ու փորձելու է պարզել, թե աստղային զույգերը ինչքան լավ են իրար ճանաչում։ Բայց իրականությունը ցավեցնող է. Ֆելոն վերադառնում է THT-ի խփած թարմ պլագիատով, ինչպես արեց Ավետը Բարսեղյանը, ու Հանրայինը մանրից դառնումա PLAGIAT TV:

Չեմ հասկանում՝ էտ մեծ աշխատակազմում մի գրագետ ու կրեածիվ մարդ չկա, որ նոր բան մտածի, ու դուխով գրեն «նոր նախագիծ», ոչ թե արդեն 5 տարվա նախագծերը պլագիատ անեն ու հպարտանան։

Լավ չեք անում, Հանրային, լավ չեք անում... Կամ գոնե, եթե պլագիատ եք անում, դուխով դրա մասին նշեք։