Գեղեցիկ տեսք ունենալու համար բոլորովին էլ պարտադիր չէ թանկարժեք միջոցների դիմել:
Դեմքի խնամքի մնացած բոլոր միջոցները անօգուտ են, եթե դուք այն չեք պաշտպանում արևից:
Պզուկների դեմ նախատեսված քսուքներից շատերը բենզոպերօքսիդ են պարունակում, որը չորացնում է մաշկը և չի բուժում բորբոքումները: Ավելի լավ է սալիցիլաթթու կամ կաթնաթթու օգտագործեք:
Պարանոցը նույնքան խնամքի կարիք ունի, որքան դեմքը:
Սառույցը խթանում է արյան շրջանառությունը և թարմ տեսք հաղորդում մաշկին:
Ոչ մի դեպքում լոգարանում մի պահեք դիմահարդարման պարագաները. դրանք խոնավությունից կփչանան: Քսուքները պահեք սառնարանում:
Կեղտոտ ձեռքերով մի դիպչեք դեմքին: Հաճախակի փոխեք բարձի երեսները. մաքրեք սմարթֆոնի էկրանը:
Ցանկացած մաշկի համար օգտակար է նուրբ և թեթև մաքրումը առանց օճառի:
Դեմքի մաշկի հարթեցման և աչքերի տակի փոսերի վերացման համար խորհուրդ է տրվում լիմֆադրենաժային մերսում, որը կարելի է նաև ինքնուրույն անել:
Աշխատեք տնային գործերը անել ձեռնոցներով և պարբերաբար ձեռքի քսուք օգտագործել:
Քնելուց առաջ անպայման մաքրեք դեմքի մաշկը:
Կրծկալը դժվարացնում է արյան շրջանառությունը և առողջության հետ կապված խնդիրներ է առաջացնում: