Սերժ Սարգսյանը երդվեց հերթական 5 տարիների սպառնացող տառապանքի համար….


00:10 , 10 ապրիլ, 2013

 


Սերժ Սարգսյանը այսօր երկրորդ անգամ նշեց իր դե յուրե նախագահությունը: Ի տարբերություն նախորդի՝ սա տարբերվում էր նրանով, որ սահմանվել էր հստակ արարողակարգ: Նորամուծություն էր թե՛ նախագահի իշխանության կերպարով՝ գերբի և դրոշի ներմուծումը, Եռաբլուր կատարած այցի կոնտեքստում՝ հրանոթային համազարկերը, թե՛ սիմվոլիկ զորահանդեսն ու Սահմանադրության համաձայն՝ Կառավարության հրաժարականի ընդունման հանդիսավոր արարողությունը նախագահի նստավայրում:
Նման կարգի թատերականությունը տպավորիչ էր պետական մարմինների, միջազգային կառույցները ներկայացնող անձանց համար: Սակայն խղճուկ էր այն հասարակության համար, որ քաջ գիտակցում է հերթական 5 տարիների սպառնացող տառապանքը: 
Երդվելուց հետո Սերժ Սրագսյանը հայտարարեց, որ սա նոր փուլի սկիզբ է: Այսպիսով, ընդունե՞նք կամ ավելի կոնկրետ ինքներս մեզ խաբե՞նք, որ անցյալ 5 տարիներում Սարգսյանը չի եղել մեր երկրի նախագահը: Գրեթե ամեն առիթներին Սարգսյանը շեշտում է, որ նոր փուլ է սկսվում: Նոր փուլ ժողովրդին սնանկացնելու և արտագաղթը խթանալո՞ւ համար, թե՞ նոր փուլ, որ այլևս օլիգարխներ և մականունավորներ չեն լինի, երկիրը փլուզողներ և ժողովրդի արյունը ծծողները կդառնան մարդ և մարդկային արարքներ կանեն, նոր փուլ, որից հետո ժողովուրդը ապահովված կլինի, քանի որ ոստիկաննները իրենց կողքին կլինեն, այլ ոչ թե ներկա իրավիճակում հրահրելով, բախումների մեջ մտնելով հասարակ և անպաշտպան քաղաքացու հետ: Նոր փուլ ստրակատիրություն անելո՞ւ համար, թե՞ նոր փուլ, որ հասկանալի կլինի արդեն՝ «ստրուկը չի կարող ստրկատեր լինել» գաղափարը:
Հասկանալի է, որ արդեն երկրի առաջին դեմքի յուրաքանչյուր խոսք ու խոստում մենք՝ հասարակությունս, անպաշտպան ժողովուրդս, քամահրանքով ենք ընդունում, սակայն նման հայտարարությամբ Սարգսյանը ազատեց իրեն նախկին 5 տարիներում ժողովրդին պատճառած ամեն վնասի ու ցավի համար, որդեկորույս դարձնելու համար, սոված պահելու համար: Կապ չունի, որ այսօր իրեն «ընտրած» և չընտրած հասարակության անդամները պայքարում են Ազատության հրապարակում և իրենց դե ֆակտո նախագահին էին օծում` ի հեճուկս Սերժ Սարգսյանի, պետական իշխանության և նրանց վստահված միջազգային հանրության:
Եթե այսօր իշխանությունը վստահելի լիներ հասարակության համար, Ազատության հրապարակում օրն անցկացրած ցուցարարի վանկարկումները չէին խլացնի հրանոթային զարկերի ձայնը և Կ. Դեմիրճյանի մարզահամերգային համալիրը չէր վերածվի փոքրիկ թագավորության, որտեղ ընտրեցին սեփական պալատի թագավորին:
ՀՈՎՅԱՆ
Լուսանկարները՝ Tert.am, President.am