13:10 , 3 սեպտեմբեր, 2017ԱՄՆ Տեխաս նահանգը 1 շաբաթից ավելի պատուհասած «Հարվի» փոթորկի հետևանքով զոհվածների թիվն ըստ վերջին տվյալների՝ հասել է առնվազն 44-ի, հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ տարերային աղետը նահանգը պատուհասել է 8 օր առաջ: Ուժգին քամիների, տեղատարափ անձրևների ու ջրհեղեղների հետևանքով տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք դեռևս հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տները:
Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, ինչպես նաև առաջին օգնություն են ցուցաբերում տուժածներին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկնոջ հետ այցելել էր աղետի գոտի՝ խոստանալով հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել «Հարվի»-ից տուժած Տեխասը:
Հայտնի է, որ արևմտյան շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր միլիոնավոր դոլարի նվիրատվություն են արել փոթորկից տուժածների օգնության հիմնադրամներին:

