5 ամենատարօրինակ մոլորակները, որոնց մասին չեք լսել


21:00 , 3 սեպտեմբեր, 2017

Չնայած որ մարդկությունն ամեն տարի մի շարք նոր էկզոմոլորակներ է հայտնաբերում, միևնույն է, չհայտնաբերված մեծ աստղեր դեռ շատ կան: Ձեզ ենք ներկայացնում 5 տարօրինակ մոլորակներ, որոնք հայտնաբերվել են վերջերս, սակայն դրանց մասին քչերը գիտեն:

KELT-9b

Ամենաշոգ մոլորակը

KELT-9b-ն երբևէ հայտնաբերված ամենաշոգ էկզոմոլորակն է, և այն գնալով հեռանում է տեսադաշտից: Մեզանից 650 լուսային տարի այն կողմ գտնվում է էկզոմոլորակն ու դրա մի կողմը ծածկում է հսկայական մի աստղ, իսկ մյուս մասն ազատ է:

Գազային հսկայի չափսերը երեք անգամ գերազանցում են Յուպիտերի չափսերին: Այնտեղ ջերմաստիճանը 4,315 աստիճան ցելսիուս է, որը նշանակում է, որ այս էկզոմոլորակը շատ աստղերից ավելի տաք է՝ գրեթե այնքան, ինչքան Արեգակի մակերևույթը: Վերջինիս ջերմաստիճանը 5,505 աստիճան ցելսիուս է:

Մի քանի միլիոն տարի անց KELT-9b-ն կվառի բոլոր գազերը և կանհետանա՝ միայնակ թողնելով իր աստղին:

 

GJ 1214b

Ջրաշխարհ

Այս էկզոմոլորակի չափսերը երեք անգամ գերազանցում են Երկրի չափսերին: Այն գտնվում է մեր արեգակնային համակարգից 42 լուսային տարի հեռավորության վրա: Երկրի ջրային պաշարները կազմում են դրա զանգվածի 0,05%-ը, մինչդեռ GJ 1214b-ի ջուրը դրա զանգվածի 10%-ն է կազմում:

GJ-1214b-ն, ամենայն հավանականությամբ, ունի այնպիսի օվկիանոսներ, որոնց ծորությունը հասնում է 1,600 կմ-ի: Մեր մոլորակի օվկիանոսներում ամենախորը հատվածը Մարիանյան իջվածքն է՝ 11 կմ խորությամբ:

Մենք ուսումնասիրել ենք մեր օվկիանոսների ընդամենը 5%-ը և գտել ենք այնպիսի արարածներ, որոնց գոյության մասին երբեք չենք էլ մտածել: Պատկերացրեք, թե ինչ սարսափելի երևույթներ ու արարածներ կապրեն GJ-1214b-ի խորության մեջ:

 

Kepler-16b

Իրական Տատուին

Kepler-16b-ն Աստղային պատերազմների Տատուին մոլորակի իրական համարժեքը կարծես լինի: Ինչու՞: Քանի որ սա միակ էկզոմոլորակն է, որը պտտվում է միանգամից երկու աստղային համակարգի շուրջ:

Kepler-16b-ի զանգվածը 105 անգամ գերազանցում է Երկրի զանգվածին և ունի մեր մոլորակի շառավղից 8,5 անգամ ավելի երկար շառավիղ: Էկզոմոլորակի մթնոլորտը կազզմված է ջրածնից, մեթանից և հելիումի փոքր չափաբաժնից: Մեզանից հեռու է 200 լուսային տարի: Kepler-16b-ն իր երկու աստղերի շուրջ պտույտ է կատարում 627 երկրային տարում:

Չնայած որ այն նման է Տատուինին, այն չի կարող բնակչություն ունենալ:

 

Kepler-10b

Այրված Աշխարհ

Kepler-10b-ն հայտնաբերված ամենափոքրիկ էկզոմոլորակն է, և հետազոտողներ կարծում են, որ դրա մակերևույթը ծածկված է լավայի օվկիանոսներով: Լինելով մեզանից 560 լուսային տարի հեռավորության վրա՝ սա միակ էկզոմոլորակն է, որը ժայռոտ է ու գտնվում է արեգակնային համակարգից դուրս:

Մակերևույթին ջերմաստիճանը հասնում է 1,400 աստիճան ցելսիուսի: Որպես արդյունք ժայռեը հալչում են՝ առաջացնելով լավայի օվկիանոսներ: Kepler-10b-ն պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, որն էլ հանգեցնում է լավայի՝ առավել վառ կարմիր գույն ստանալուն:

 

HD 189733b

Մոլորակ, որտեղ ապակու անձրև է տեղում

Սա ամենահետաքրքիր էկզոմոլորակներից մեկն է, որը գտնվում է 63 լուսային տարի հեռավորության վրա, և որտեղ ապակու անձրևներ են տեղում: Այստեղ քամու արագությունը կարող է հասնել 8,700 կմ/ժ-ի՝ առաջացնելով տարօրինակ տեղումներ:

Սիլիցիումի երկօքսիդիով  հարուստ մթնոլորտը հանգեցնում է մոլորակի ամպերից հալեցված ապակիներ թափվելուն, որը պնդանում է ընկնելուց հետո: