ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Արցախի անկախության տոնի առթիվ


17:50 , 2 սեպտեմբեր, 2017
Սիրելի՛ հայրենակիցներ, 
ՀՀ կառավարության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: 
Խոնարհվում ենք Արցախի անկախության ու ազատության համար մարտնչած հերոսների առջև: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել մեր հաղթանակները, ուժեղացնել մեր անվտանգությունն ու մարտունակությունը և առաջ շարժվել մեր ընդհանուր ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով: 
Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին ու պատրաստ է հնարավորինս աջակցել ու սատարել տնտեսական զարգացմանը վերաբերող ծրագրերի իրականացման հարցում: 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա մեծ տոնի առթիվ՝ մաղթելով Արցախի մեր հայրենակիցներին խաղաղություն, առաջընթաց և նորանոր հաջողություններ: