Մարիամ Սուխուդյանն ու Եղիա Ներսիսյանը ևս Ազատության հրապարակ գնալու կոչ են անում


21:49 , 9 ապրիլ, 2013

Մարիամ Սուխուդյանն ու Եղիա Ներսիսյանը ևս Ազատության հրապարակ գնալու կոչ են անումԲնապահպան ակտիվիստները Եղիա Ներսիսյանի ու Մարիամ Սուխուդյանի գլխավորությամբ հայտարարեցին, որ հարկավոր է շարժվել դեպի Ազատության հրապարակ, որտեղ պետք է լինի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ դիրքորոշումը նրանք բացատրեցին նրանով, որ այժմ քաղաքացիների թիվը քիչ է, ու իրենք դժվար թե հասնեն զգալի արդյունքի, հետևաբար ավելի լավ է տեղափոխվել Ազատության հրապարակ ու սպասել հաջորդ օրվան: Զարուհի Փոստանջյանը ևս կրկնեց ավելի վաղ արված Ազատության հրապարակ գնալու իր հորդորը, և այժմ հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Բաղրամյան պողոտայի վերջ (Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկ) կամ Ազատության հրապարակ: