Նաիրիտցիները «ծիծաղելի» են որակում կառավարության պատասխանը. «Հայկական Ժամանակ»


11:31 , 2 սեպտեմբեր, 2017
«Նաիրիտ» քիմիական գործարանի նախկին աշխատակիցները դադարեցրել են կառավարության շենքի դիմաց սկսած նստացույցն այն պատճառով, որ ստացել են իրենց հետաքրքրող հարցի պատասխանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է  գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը:
 
«Պատասխանն իսկապես գոհացուցիչ չէր: Ամենազավեշտալին այն է, որ կառավարությունը, հանդիպելով «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչների հետ, որոնք խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ են, այդ ամեն ինչից հետո մեզ պատասխանել են, որ եթե կա ներդրումային ծրագիր, ապա դիմեք սնանկության կառավարչին»,- ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը՝ նշելով, որ կառավարության պատասխանը ծիծաղելի է:
 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: