10 հայտնի գեղեցկուհիներ, որ ի սկզբանե տղամարդ են եղել


20:15 , 1 սեպտեմբեր, 2017

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ շատ մարդիկ հեշտությամբ փոխում են իրենց սեռը՝ տղամարդուց դառնալով կին կամ հակառակը։ Այդպիսի մարդիկ քիչ չեն նաև հայտնիների շարքում։ Եվ այսպես, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 հայտնի գեղեցկուհիների, որ ի սկզբանե տղամարդ են եղել։

Անդրեյ Փեջիք

10 Stunning Celebs Who Were Born Male1

Անդրոգեն տղան հայտնի է դարձել՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հագուստի համար մոդել աշխատելով։ «2001 թվականի աշխարհի ամենասեքսուալ կանանց» ցուցակում նա զբաղեցրել է 98-րդ հորիզոնականը, մինչդեռ «Թոփ 50 տղամարդ մոդելների» ցանկում 18-րդն էր։

Թրեյս Լիզեթ

10 Stunning Celebs Who Were Born Male2

Որպես դերասանուհի՝ նա միշտ վախենում էր մարդկանց արձագանքից, երբ իմանան, որ նա տրանսգենդեր է, ու իր բոլոր դերերը խաղալիս Թրեյսը շատ է հուզվել։ Տրանսգենդեր կնոջ համար անսովոր է խաղալ ոչ այդպիսի մարդու դեր, սակայն նա ամեն բան անում է՝ լավագույն կերպով ներկայանալու համար։

Էրիկա Էրվին

10 Stunning Celebs Who Were Born Male3

Ծանոթացեք աշխարհի ամենաբարձրահասակ տրանսգենդեր մոդելի հետ։ Էրիկա Էրվինը խաղացել է նաև «Ամերիկյան սարսափ պատմություն. Հրեշների կրկեսը» ֆիլմում։ Երկար ժամանակ նա չէր բարձրաձայնում իր տրանսգենդերության մասին, քանի որ մարդիկ շատ դժվար դա կընդունեին։

Ամիյահ Սքոթ

10 Stunning Celebs Who Were Born Male4

Այս գեղեցկուհի մոդելը որոշել է սկսել իր կերպարանափոխությունը 17 տարեկանում։ Նա ծնվել է որպես Արթուր Սքոթ, բայց հասկացել է, որ լիովին այլ բան է ուզում կյանքից։ Սկզբում լցրել է այտերն ու մեծացրել կրծքերը։

Կարոլին Քոսսի

10 Stunning Celebs Who Were Born Male5

Կարող ե՞ք պատկերացնել շիկահեր աղջիկ, ով, պարզվում է, միշտ չէ, որ աղջիկ է եղել։ 17 տարեկանում նա որոշել է փոխել սեռն ու սկսել է հորմոններ ընդունել։ Ավելի ուշ դիմել է կրծքի վիրահատության, հետո ամբողջովին փոխել սեռը ու դարձել աշխարհի ամենահայտնի տրանսգենդեր մոդելներից մեկը։

Այսիս Քինգ

10 Stunning Celebs Who Were Born Male6

Նա առաջինն է այն կանանցից, ովքեր հայտնվել են հեռուստացույցի էկրաններին որպես տրանսգենդեր։ Նա մրցում էր Թայրա Բենքսի «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» հեռուստատեսային նախագծում։ Այսիսը դեռ ավագ դպրոցում հասկանում էր, որ պետք է փոխի սեռը։ Նա դարձել է բազմաթիվ թոք շոուների հյուր և հայտնվել տասնյակ ամսագրերի շապիկներին։

Լավերն Քոքս

10 Stunning Celebs Who Were Born Male7

Լավերն Քոքսն առաջին տրանսգենդեր կինն է, ով հայտնվել է Time ամսագրի շապիկին։ Հիմա նա ակտիվիստ է, ով բարձրացնում է տրանսգենդերների խնդիրներն ու պայքարում՝ դրանց լուծում տալու համար։

Քեյթլին Ջեններ

10 Stunning Celebs Who Were Born Male8

Նախկինում Բրյուս Ջեններ անունով գայտնի մարզիկը ցնցել է ամբողջ աշխարհն իր կերպարանափոխությամբ։

Լանա Վաչովսկի

10 Stunning Celebs Who Were Born Male9

Վաչովսկիները պատկանում են բոլոր ժամանակների ամենաազդեցիկ ռեժիսիորների շարքին։ Նրանք հայտնի են ամբողջ աշխարհում։ Լանա Վաչովսկին, սակայն, իր սեռափոխությունը երկար ժամանակ գաղտնի է պահել։ Այժմ նա ամենահայտնի տրանսգենդեր ակտիվիստներից է։

Ջազզ Ջեննինգս

10 Stunning Celebs Who Were Born Male10

Ջազզ Ջեննինգսը հավանաբար աշխարհում ամենաերիտասարդ տրանսգենդերն է։ Դեռ երեխա ժամանակ նրա մոտ բացահայտել են գենդերային դիսֆորիա։ Հիմա նա ունի իր շոուն, որն ուղղված է տրանսգենդերների խնդիրների լուծմանը։