Որոշ ցուցարարներ փորձում են շրջանցել ոստիկանության ամուր պատը, բայց բախվում են նրանց վահաններին


19:10 , 9 ապրիլ, 2013

Ոստիկաններն ամուր պատ են կազմել Բաղրամյան փողոցի վրա: Որոշ ակտիվիստներ փորձում են այն շրջանցել, բայց բախվում են ոստիկանական վահաններին ու մահակներին: Րաֆֆին դեռ բանակցում է: Իրադրությունը շիկացած է: Քիչ առաջ ոստիկանական ջոկատները կրիա կազմած ցուցարարների մեջ խորացան և ամրապնդեցին իրենց դիրքերը: Սա իրավիճակը վերահսկելու փորձ է: