ՀՀ կրթական համակարգը պետք է հիմնովին փոփոխվի


09:21 , 1 սեպտեմբեր, 2017
Այսօր սեպտեմբերի 1-ն է: Որպես կանոն մարդիկ շնորհավորանք են մաղթում: Բայց պետք է արձանագրեմ, որ կրթական համակարգը մեր պետությունում լուրջ անկում է ապրում: ՀՀ կրթական համակարգը պետք է հիմնովին փոփոխվի, որպեսզի կրթություն ստացողը կարողանա իր գիտելիքներով գումար աշխատի ցանկացած պետությունում, այլ ոչ թե մի «դիպլոմ» տան, քանի որ շրջանավարտը միայն անգիր տեսական նյութ է սերտել, որն ավարտելուց հետո մոռանում է, իսկ անգամ հիշելու դեպքում որևէ կիրառություն չի ունենում: