07:52 , 1 սեպտեմբեր, 2017ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաստատել է 80 մլն դոլարից 60-ի յուրացումը, որը Կոնգրեսը տրամադրել է քարոզչության դեմ պայքարի համար։ Նշվում է, որ այդ քարոզչությունն իրականացնում են Ռուսաստանի իշխանություններն ու ահաբեկիչները։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությանը։
Հաղորդվում է, որ մոտ 20 մլն դոլարն արդեն փոխանցվել է Պետդեպի հաշվին և կտրամադրվի ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարող Գլոբալ փոխգործակցության կենտրոնին։
Եվս մոտ 40 մլն դոլար կփոխանցվի Պենտագոնի հաշիվներից՝ պետությունների կողմից հովանավորվող քարոզչության դեմ պայքարի համար։