Թրամփն իր գրպանից 1 մլն դոլար կնվիրաբերի «Հարվի» փոթորկից տուժածների օգությանը


05:56 , 1 սեպտեմբեր, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեփական միջոցներից 1 մլն դոլար կուղղի «Հարվի» փոթորկից տուժածների օգնությանը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը՝ փոխանցում է Reuters գործակալությունը․

Ավելի վաղ Թրամփն այցելել էր փոթորկից տուժած Տեխաս նահանգ։

Օգոստոսի 26-ին նահանգին հարվածած փոթորկի զոհերի թիվը հասել է 39-ի։ Փոթորկին հաջորդած ջրհեղեղի հետևանքով վնասվել է մոտ 100 հազար տուն։ Bloomberg-ի հաշվարկներով՝ տարերայի աղետը 100 մլրդ դոլարի վնաս է հասցրել։