Ս. Սարգսյանի երդմնակալության ժամանակ իրեն բավականին տարօրինակ է պահել Միկա Բաղդասարովը


17:45 , 9 ապրիլ, 2013

Էսօր Սերժի երդմնակալության ժամանակ իրեն բավականին տարօրինակ է պահել աշխարհի ամենասնանկ օլիգարխ Միկա Բաղդասարովը, ով ներկայացել էր առանց ուղեկցող անձնակազմի և փորձում էր խուսափել ցանկացած տեսակի շփումից։ Անգամ իր ծանոթներին հանդիպելիս պարզապես բարևում էր և անցնում առաջ։
Լրագրողները փորձել են հարցուփորձ անել նրան հատկապես «Արմավիայի» վերաբերյալ, բայց ամենայն հայոց գծուծը ցրել է նրանց՝ խոսք տալով, որ մոտ օրերս կհանդիպի լրագրողների հետ ու մանրամասն կպատասխանի նրանց հարցերին, իսկ «Արմավիայի» վերաբերյալ հարցերով խորհուրդ է տվել դիմել Կառավարություն։