22:45 , 31 օգոստոս, 2017Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ հետաքրքիր և ռոմանտիկ կլինի Disneyland-ում, Disney World-ում կամ Disney California Adventure-ում Ձեզ համար հատուկ մարդու հետ երեկոն անցկացնելը:
Այս ռեստորանները կստիպեն Ձեզ մոռանալ, որ Դուք թեմատիկ այգում եք գտնվում:

Սթեյքհաուս 55-ը Դիսնեյլենդու ճաշելու ամենաթանկ տարբերակներից մեկն է: Այստեղ դասական ֆիլմերը համադրում են հարմարավետ մթնոլորտի հետ՝ գեղեցիկ աթոռներ, թույլ լուսավորություն և սթեյքի վեց տարբեր տեսակներ ընդգրկող մենյու: Այս ամենը կստեղծի հնարավոր ամենառոմանտիկ միջավայրը:

Գրանդ Ֆլորիդիան Ռեզորտը էլեգանտություն է խորհրդանշում, և եթե այնտեղ մնալու գները Ձեզ համար հարմար լինեն, Դուք հաստատ կցանկանաք այցելել նաև դրա ռեստորաններից մեկը: Նարկուսսին Դիսնեյի այն քիչ ռեստորաններից է, որտեղ դրեսկոդ գոյություն ունի: Այնտեղից տեսարան է բացվում դեպի Դիսնեյի Seven Seas Lagoon:

Եթե ցանկանում եք Դիսնեյլենդում ավարտական գիշեր կազմկակերպել, ապա այցելեք Նապա Ռոս: Մի քիչ թանկարժեք, բայց չափազանց հայտնի կալիֆոռնիական խոհանոցը համադրված է ռեստորանի ժամանակակից ֆոնի հետ:

Այս ռեստորանը համարվում է կյանքում գոնե մեկ անգամ պարտադիր այցելելու արժանի վայր: TripAdvisor-ը այն համարում է Ամերիկայում երկրորդ լավագույն ռեստորանը: Այս էլեգանտ վայրում իսկապես կարող եք Ձեզ հեռու զգալ թեմատիկ այգու աղմուկից ու խառնաշփոթից: Այստեղ նաև շատ են անում ամուսնության առաջարկություններ:

Չնայած որ Victoria & Albert’s-ը Դիսնեյի աշխարհում ճաշելու համար ամենաթանկ վայրն է, Կալիֆոռնիա Գրիլը կարելի է համարել ամենառոմանտիկը: 2013 թ. մեծամասշտաբ վերանորոգումից հետո այս ռեստորանը դարձավ էլ ավելի մոդեռն ու նորաձև: Ամեն գիշեր այստեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Wishes Show և անթիվ-անհամար շքեղ հրավառություններ: