16:20 , 31 օգոստոս, 2017Panorama.am-ը գրում է.
Գործադիրի այսօրվա նիստից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, ըստ որի՝ 2012-2016 թվականներին տնտեսապես ակտիվ բնակչությունը երկու հարյուր հազարով կրճատվել է, իսկ զբաղվածների թիվը՝ 166 հազարով։
Հարցին, թե ինչպե՞ս է տնտեսապես ակտիվ բնակչության կրճատումն ազդում տնտեսական ցուցանիշների վրա, Սուրեն Կարայանն ասաց, որ դրանք տարբեր մակրոտնտեսական ցուցանիշներ են, և ճիշտ չէ միմյանց հետ կապել:
«Ես ճիշտ չեմ համարում, որ մենք մեկնաբանենք, թե 2012-2016 թվականների ընթացքում ինչքանով է կրճատվել: Ես կոչ կանեմ, որ մենք անդրադառնանք վերջին տարվա ընթացքում տեղի ունեցածին: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։