Ադրբեջանցիները կրակում են Անջեյ Կասպրշիկի ուղղությամբ


14:10 , 31 օգոստոս, 2017

Չինարիից մեզ տեղեկացնում են, որ րոպեներ առաջ ադրբեջանցիները կրակել են պլանային դիտարկում անցկացնող ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի ուղղությամբ, որի կազմում է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Լուրը հաստատեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, ով նշեց, որ տուժածներ չկան: