Թե ո՞նց են ԱՄՆ և ԵՄ պետական ինստիտուտներից ֆինանսավորվող պրոյեկտները տանում ՌԴ քաղաքական գիծը


12:08 , 31 օգոստոս, 2017
Եթե ձեզ էլ է չարչարում այն հարցը, թե ո՞նց են ԱՄՆ և ԵՄ պետական ինստիտուտներից ֆինանսավորվող պրոյեկտները տանում ՌԴ քաղաքական գիծը, հիշեք, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության խորհրդականին, ի թիվս այլ հանցանքների, մեղադրում են լրտեսության մեջ հոգուտ Ռուսաստանի: Ազգային Անվտանգության խորհրդականը նախագահի աշխատակազմի՝ ուժային գծով պատասխանատուն է և ունի գաղտնի տեղեկատվության բարձրագույն դոստուպ: Մինչդեռ նա ընդամենն առաջինն էր ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների շարքում: Հիշեք նաև, որ Գերմանիայի դաշնային կանցլերը պաշտոնանկությունից անմիջապես հետո անցավ աշխատանքի Գազպրոմում: Հիշեք նաև, որ ՌԴ պետական բանկը ֆինանսավորել է Բրեքզիտի հոգևոր հայրերին և Ֆրանսիայի աջերի առաջնորդին: Պետք չէ մոռանալ, որ Երևանյան ԵՄ գրասենյակի գրեթե ամբողջ ղեկավար անձնակազմը քրեորեն հետապնդվում է խարդխաություների համար, մինչդեռ, ԵՄ դեսպանը ջանք չի խնայում շրջանակային պայմանագրի ստորագրումը տապալելու համար: Այս ամենը անհերքելի փաստեր են: Դուք արեք եզրակացություններ։