Քիչ առաջ ՀՀ նախագահն ընդունեց Կառավարության հրաժարականը


14:56 , 9 ապրիլ, 2013

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը եւ նկատի ունենալով, որ 2013 թվականի ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է պաշտոնը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Նախագահի նստավայրում քիչ առաջ ներկայացրեց կառավարության հրաժարականը։ 

 
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ ընդունեց Կառավարության հրաժարականը եւ խնդրեց շարունակել պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։