Մտածո՞ւմ ենք էդ սովորական քաղաքացի էր ու թողել էին այդտեղ կանգնի


10:35 , 30 օգոստոս, 2017
Իմ կարծիքը պատանդի թեմայով: Փայլուն իրականացված օպերացիա! Լիքը քաղաքացիական անձիք, քաղաքացիական շորերով ոստիկաններ, ոչ մի աժոտաժ, սառնասիրտ և պրոֆեսիոնալ քայլեր ոստիկանության կողմից փրկելու պատանդի կյանքը: Հասկանում եմ, որ հասարակությունը պահանջում էր ավելի մասշտաբային գործողություններ, ինչպես ամերիկյան ֆիլմերում 1 կմ շառավղով էվակուացիա, վերտալիոտներ, live միացումներ, լենտեր ու լիքը միկրաֆոնով ոստիկաններ, որից հետո դեմքը սև ներկած կգար այդ միակը և մեր փրկությունը և կամերաների առաջ կմոտենար պատանդ վերցնողին, մի երկու բառ անպայման կասեր մինչ վնասազերծելը ու ըտենց էլի:
Դրա փոխարեն ոչ մի պանիկա, որ պատանդ վերցնողը չհասկանա, որ պատրաստվում են կրակել, եթե լիներ քաղաքացիական հագուստով մարդկանց հեռացում, ով կտար երաշխիք, որ էդ հիվանդը չի վնասի պատանդին: Ասում են հլը նայեք կրակողի դիմաց քաղաքացի է կանգնած, հա բայց իրականում էդքան միամիտ ենք, թե ըտենց ա հավես, որ մտածում ենք էդ սովորական քաղաքացի էր ու թողել էին ըտեղ կանգնի:
Ես իմ կողմից հայտնում եմ շնորհակալություն կոնկրետ իրականացված օպերացիայի համար թե դիպուկահարին, թե օպերացիայի կազմակերպիչներին:
Հ. Գ. Որ չկարողանային պատանդին ազատել, դժգոհողներին ու փնովողներին կհասկանայի, բա հիմա ինչ եք ուզում