Հրապարակվել է չեչեն պատգամավորի սպանության տեսագրությունը (Photo, Video 16+)


06:12 , 30 օգոստոս, 2017

Չեչեն պատգամավոր Մուխմադ Ասխաբովի սպանության պահը ֆիքսել է ավտոմեքենայի տեսաձայնագրիչի օբյեկտիվը:

Վաղ առավոտյան Աչխոյ-Մարտան ավանից մայրաքաղաք Գրոզնի տանող ճանապարհին գրոհայինները կրակ են բացել պատգամավորի մեքենայի վրա:

Ասխավովը կոմունիստական կուսակցության անդամ էր: Այդ կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովն այսօր հրապարակել է ցավակցական ուղերձ, որում ասվում է, որ «Ազբախովը բարեկամ էր, ընկեր և եղբայր»:

Ոչ կումկուսը և ոչ էլ Ռուսաստանի իրավապահներն այս պահին որևէ տեղեկություն չեն հայտնում սպանության հնարավոր դրդապատճառների մասին: Ասխաբովը 61 տարեկան էր: