Կարեն Կարապետյանն Արա Նազարյանին նշանակել է ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնում


15:10 , 29 օգոստոս, 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արա Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Արա Նազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Արա Նազարյանն այսօր ազատվել էր Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: