Մի հայհոյեք և վիրավորեք Րաֆֆուն, դուք նրա հետ պայքարում եք ընտրություններից հետո


13:50 , 9 ապրիլ, 2013

Ժողովուրդ, կատակը կատակ, բայց մի սկսեք հայհոյելը և վիրավորելը Րաֆֆուն: Դուք նրա հետ պայքարում եք ընտրություններից հետո և ամենևին էլ պարտադիր չէ հայհոյանքներով և վիրավորանքներով հեռանալ հրապարակից կամ տեղադրել ձեր գրառումները ՖԲ-ում կամ մեկ ուրիշ այլ տեղ: Եթե ամբողջ օրը խոսում եք ժողովրդավարությունից, ապա գոնե մեկ անգամ կարդացեք, թե ինչ է ժողովրդավարությունը, թե ինչ արժեքներ են կրում այդ մարդիկ և ձեզ մաքսիմալ կոռեկտ պահեք ու մի տրվեք էմոցիաներին: