Վարդգես Գասպարին պառկել էր մարզահամերգային համալիրի աստիճանների մոտ (Photo, Video)


13:47 , 9 ապրիլ, 2013

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին գրավել էր անցորդների ուշադրությունը:

Գասպարին պառկել էր համալիր տանող աստիճանահարթակին: Այս անգամ Գասպարին իր գլուխը ծածկել էր պարկով:

Հյուրերը մեքենաներից դուրս գալով` զարմանքով նայում էին գետնին պառկած Գասպարիին, որին որևէ մեկը չէր «անհանգստացնում»: Իսկ ոստիկաններն աչալուրջ հսկում էին ոչ միայն հիշյալ տարածքը, այլև համալիրի ամբողջ տարածքը:

Gaspari

Gaspari2

Gaspari1

 


 

Աղբյուրը` 168Ժամ