13:10 , 9 ապրիլ, 2013
Միշտ քաղաքական զարգացումների արդյունքում քաղաքական տարբեր մրցակցային ուժերի կողմից ճարահատյալ ծնվում են մտքեր, որոնք մատուցվում են «ցանկալին` որպես իրականություn» սկզբունքով: Այդպիսի երևույթը, որպես կանոն, մի նպատակ է հետապնդում` բարբաջանքների տեսքով վարկաբեկել հակառակորդ քաղաքական ուժին: Եվ այսպես` վերջին ժամանակներս, ի տխրություն այլ կուսակցությունների, հասկանալի կամ շատերի համար անհասկանալի կերպով բարձրանում է ՕԵԿ-ի վարկանիշը: Ի տխրություն, քանի որ շատ քաղաքական գործիչներ ՕԵԿ-ին վաղուց ուղարկել էին պատմության արխիվ: Սակայն արի ու տես՝ ԱԱԽ քարտուղար և ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի և իր թիմակիցների համառության շնորհիվ ՕԵԿ-ը լուրջ հայտեր է ներկայացնում գրեթե բոլոր հարթություններում: Ավելորդ է նշել, որ այսօր սոցիալական մարտունակ ծրագրերի, ինչպես նաև սոցիալական ոլորտին վերաբերվող օրենքների նախագծերի ետևում ՕԵԿ-ը միշտ իր ուրույն դերակատարումն ունի: Իսկ սոցիալական ոլորտը այնպիսի հարթություն է, որտեղ սովորական քաղաքացին միշտ արձագանքում է, թե՛ վատ, թե՛ լավ իմաստով: Որպեսզի ավելի մատչելի լինեմ, բերեմ պարզ օրինակ. նույնիսկ իրական արհեստակցական միությունների կայացման բարդ պրոցեսում կուսակցություններից առաջինը և կարելի է ասել դեռ այսօր միակը ՕԵԿ-է, որ արձագանքել է հասարակական կազմակերպությունների կոչին: Եվ անարդյունք նման արձագանքները չեն մնում, հասարակ աշխատավոր ժողովուրդը լավ է հասկանում՝ իրականում ով է կանգնած իր կողքին, երբ խոսքը գնում է սոցիալական բարդ ոլորտում իրական բարեփոխումների մասին:
ՕԵԿ-ի վարկանիշի բարձրացման հետ միասին մեծանում է նաև որոշ կուսակցությունների բարբաջանք հիշեցնող ջղային արձագանքը, որոնցից մեկը ձեզ եմ ներկայացնում` «ՕԵԿ-ին ՀՀԿ-ն օգնել է 2012-ի ԱԺ ընտրությունների ժամանակ…»: Եվ հենց այստեղ իմ մոտ միանգամից ցանկություն է առաջանում հարցերի տեսքով պատասխանել վերոհիշյալ բարբաջանքի հեղինականերին`
• Հարգելի բամբասանչիներ, եթե դա այդպես է, ապա միգուցե բացատրեի՞ք, թե ինպես եղավ, որ մեծամասնակով Հեղինե Բիշարյանը պարտվեց Բելաջոյի Գրիշին
• Եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս եղավ, որ Հովիկ Մարգարյանը պարտվեց Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշին)
• Եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս եղավ, որ Իշխան Խաչատրյանը պարտվեց Արայիկ Գրիգորյանին՝ Ավշարի Արայիկին:
Միայն չասեք, որ վերոհիշյալ հանրապետականները գաղափարապես ավելի էին, քան Հեղինե Բիշարյանը կամ…
Ժամանակն է եկել, որ իրերը անվանենք իրենց անուններով` հանրապետականները մի թոմ շատ են հասցնում իրենց հարցերը լուծեն, մնում է՝ ՕԵԿ-ին սատարեն հա՞… Հաջողության ամբողջ գրավականը կայանում է նրանում, որ ՕԵԿ-ը, ի տարբերություն որոշ կուսակցությունների, միշտ ունեցել է սոցիալական բարեփոխումների ուղղվածություն, իսկ դա, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, այնպես էլ մեզ մոտ, ժողովրդի կողմից գնահատվող գաղափարախոսություն է: