Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզական Հանրապետության նորանշանակ վարչապետին


17:50 , 28 օգոստոս, 2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզական Հանրապետության նորանշանակ վարչապետ Սապար Իսակովին:
Ուղերձում ՀՀ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ ջանքերի աշխուժացումը՝ ի նպաստ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը: