Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանում է եղել


21:30 , 26 օգոստոս, 2017

Աշխարհի տարբեր երկրների օգտատերերի ֆեյսբուքյան և ինսթագրամյան էջերը չեն աշխատում: Այս մասին նրանք հայտնում են Twitter-ում:

Mashable-ը նշում է, որ խնդրի մասին առաջինը խոսել են օգոստոսի 26-ին ժամը 17.00-ին մոտ:

Պարբերականի աշխատակիցները փորձել են Facebook մտնել, բայց չի հաջողվել:

Խափանում է տեղի ունեցել նաև բջջային տարբերակների աշխատանքում: Օգտատերերը հաղորդագրություն են ստացել սոցցնացի անհասանելիության մասին՝ կայքում խնդրի պատճառով: