11:36 , 9 ապրիլ, 2013Արդեն սկսվել է հյուրերի հոսքը Մարզահամերգային համալիր, որտեղ քիչ հետո կմեկնարկի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Հյուրերի թվում են «ՎիվաՍել–ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, արվեստագետներից՝ Լևոն Մալխասյանը, ՖԻԴԵԻ նախագահ Կիրսան Իլյումժինովը, Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը, ում ձեռքից, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը կվերցնի Վեհամոր Ավետարանը: Ըստ ընդունված արարողակարգի՝ հենց Մատենադարանի տնօրենից են վերցնում Ավետարանը:
Լուսանկարները` tert.am-ի