14:15 , 26 օգոստոս, 2017Ձեզ ենք ներկայացնում մթերքների թարմությունը ստուգելու 5 լավագույն հնարք:

Թարմ ձուն ջրով բաժակի մեջ դնելու դեպքում այն հատակին կիջնի: Իսկ մեկշաբաթյա վաղեմության ձուն կլոր գլուխը դեպի վեր բարձր կլողա:

Որակյալ կարագը կարելի է ստուգել եռացած ջրով: Եթե մթերքն իսկական է, անմիջապես կհալվի և կտարածվի, իսկ մարգարինը մասնիկների կվերածվի:

Մթերքում օսլայի առկայությունը պարզելու համար պետք է թթվասերին յոդ կամ լյուգոլ խառնել: Անորակ թթվասերը կկապտի:

Մի քանի կաթիլ յոդ ավելացրեք, եթե այն ամբողջովին կապտի, պարունակում է հատուկ հավելումներ՝ նախատեսված խտությունը փոխելու համար:

Միագույն աչքեր, ամբողջական, չվնասված թեփուկները, կարմրավուն խռիկները թարմ, անվտանգ ձկան նշան են: Որակյալ ձկան միսը պետք է վարդագույն երանգի լինի, ոչ թե դարչնագույն: Եթե դեռ կասկածում եք, ձուկը դրեք ջրով ամանի մեջ. թարմ ձուկը կսուզվի: