Գյուղում՝ տատիկի մոտ. Իրինա Շեյքն ամառային հանգիստն է վայելում Բաշկիրիայում


17:00 , 25 օգոստոս, 2017

Իրինա Շեյքի ամառային արձակուրդները Ռուսաստանում շարունակվում են։ Սկզբում մոդելը սոցցանցերում կիսվել է լուսանկարներով Մոսկվայից, որտեղ տևական ժամանակ անց առաջին անգամ հանդիպել է ընկերուհիներին, իսկ այժմ նորաձևության ոլորտի աստղը հետևորդների հետ կիսվում է կադրերով Բաշկիրիայից, որտեղ ապրում են իր հարազատնրը։

Դառնալով աշխարհահռչակ մոդել՝ Շեյքը երբեք չի մոռացել իր ընտանիքի ու արմատների մասին։ Ցանկացած հնարավորության դեպքում նա այցելում է փոքր Սիբայ ավանը, որտեղ ապրում է իր տատիկը՝ Նինա Կորենկովան։ Նրա մյուս տատիկն է այդ գյուղում ապրել, սակայն տարիներ առաջ մահացել է։

Այժմ Իրինան հանգստանում է տատի տանը՝ ամենևին չամաչելով համեստ ու պարզ երևալ։