15:30 , 25 օգոստոս, 2017Ստացված նախնական տվյալների համաձայն, Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Այս մասին հայտնում են Դոնի Ռոստովի Հայաստանի հանրապետության գլխավոր հյուպատոսությունից:
«Նրանց քաղաքացիությունը ճշտվում է»,- նշված է Հայաստանի ԱԳՆ Twitter-ում էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին, Կրասնոդարի երկրամասում ավտոբուսը ծովն է ընկել, ինչի հետեւանքով 16 մարդ է զոհվել:
«16 մարդ զոհվել է, 24-ը՝ փրկվել, նրանցից 8-ը հոսպիտալացվել են»,- ասվում է Կրասնոդարի երկրամասում Ռուսաստանի ԱԻՆ-ի ԳՎ-ի հաղորդագրությունում։
Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գործի առթիվ քրեական գործ են հարուցել։