Ռեփեր Դավիթ Միրոյանի անակնկալ առաջարկությունը սիրելիին. զույգը նշանադրվել է


13:19 , 25 օգոստոս, 2017

Երեկ Հանրային հեռուստաընկերության «Մասնագիտությունը լրագրող» հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանի 28 ամյակն էր: Այս ծննդյան օրը Սոնան դեռ երկար կհիշի, քանի որ սիրելին՝ ռեփեր Դավիթ Միրոյանը սիրելիի համար մեծ  անականկալ էր պատրաստել. զույգը նշանադրվել է:

Blognews.am-ի հետ զրույցում Դավիթը պատմել է անակնկալ երեկոյի բոլոր մանրամասները, և թե ինչպես է հաջողվել սիրելիից և երեկոյի հյուրերից գաղտնի  ամեն ինչ կազմակերպել:

«Ոչ ոք չգիտեր, անգամ հյուրերը և քանի որ նախապատրաստվել սկսել էի միջոցառումից մեկ օր առաջ հյուրերին էլ էի վերջին պահին զանգել, հետևաբար հյուրերն էլ գիտեի, որ ծնունդի էին գալիս»,-պատմում է Դավիթը:

Սոնան և Դավիթը ընկերություն են անում արդեն հինգ տարի և հարցին, թե  չի կարծում, որ նշանադրության պահը ձգձգել են. ասում է՝ ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի:

Նշանադրության մատանու ընտրության հարցում էլ շատ արագ է կողմորոշվել.  «Կարծում եմ՝ նմանատիպ առիթի համար մատանու տեսքի մասին շատ մտածել պետք չէ: Ի վերջո, Սոնային հինգ տարի է ճանաչում եմ և լավ գիտեմ ճաշակը, չնայած խորհրդակցել եմ նաև քրոջս հետ»:

Իսկ այն հարցին՝ արդյո՞ք սիրելին անակնկալից շոկի մեջ չէր, Դավիթը պատասխանեց.«Կարծում եմ՝ այո, ամեն դեպքում ես այդպես էի ուզում և հուսամ՝ ինքս ինձ չեմ խաբել, որ այդպես եմ զգացել»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի