09:32 , 9 ապրիլ, 2013
Եվ այնպես է, որ գիտելիքների ակունքին կանգնած մանուկից մինչև իմաստուն կաթողիկոս հպարտանում ենք այն իրողությամբ, որ առաջին երկիրն աշխարհում, որը քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն, Հայաստանն է, և մենք՝ հայերս, քրիստոնյա ենք, և Նոր Կտակարանն էլ Սուրբ Գիրքն է մեր:
«Դարձեալ լսել էք որ ասուեցաւ առաջիններին, Սուտ երդում մի անիր, բայց Տիրոջը վճարիր քո երդմունքը: Բայց ես ասում եմ ձեզ. Բնաւ երդում մի՛ անիր. ո՛չ երկնքովն՝ որովհետև նա աթոռ է Աստուծոյ. Եւ ոչ երկրովը՝ որովհետեւ պատուանդան է նորա ոտների. եւ ո՛չ Երուսաղէմովն՝ որ քաղաք է մեծ թագաւորի: Եւ ոչ քո գլխովն երդում արա, որովհետեւ կարող չես մէկ մազ սպիտակ անել կամ սեւ: Բայց ձեր խօսքը լինի, Այոն՝ այո, եւ Ոչն՝ ոչ. եւ սորանից աւելին չարիցն է»:
Երդվողը չի երդվում ոչ երկնքով, ոչ երկրով և ոչ էլ Երուսաղեմով, հետևաբար նա կարող է մեկ մազ սպիտակ անել կամ սև, կամ էլ նա չարիցն է:
Խորհեք...
Հ.Գ. Եթե երդվեմ, որ մեջբերած տողերը ՄԱԹԷՈՍ 5:33-37 է, ես էլ կլինեմ չարից, քանզի սպիտակ մազը սև կամ սևը սպիտակ փոխելուն ունակ չեմ: