Քիչ առաջ Արմավիրի մարզում հայտնաբերվել է Շամիրամ գյուղում 4 անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Քալաշյանը


02:08 , 25 օգոստոս, 2017

Ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Արմավիրի մարզում հայտնաբերվեց օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանը: