21:00 , 24 օգոստոս, 2017Մեզ շրջապատող աշխարհը փոփոխվում է ամեն վայրկյան: Վերջին հարյուրամյակի ընթացքում մեր հայացքները ևս փոխվել են, և մի քանի իրեր, որոնք առաջ էժանագին կամ անպիտան էին համարվում, այսօր մեծ տարածում ունեն:

Դաջվածքները մարդկային մշակույթի մաս են կազմել շատ երկար ժամանակ, սակայն մի ժամանակ դրանք համարվում էին բանտարկյալների խորհրդանշաններ, այն մարդկանց, ովքեր ծանր հանցանքներ են գործել կամ անտեսված են եղել հասարակության կողմից: Արևմուտքում 1960-ականներին դրանք դարձան բայքերների և հիփփի-մշակույթի նշաններ: Իսկ ահա վերջին ժամանակներում դաջվածքներ անում են գրեթե բոլոր տարիքի մարդիկ:

Ջինսերի գյուտարար Լիվայ Շտրաուսը 1850-ականներին ԱՄՆ է ներգաղթել Բավարիայից: Այդ ժամանակ հանքագործները փնտրում էին շալվարներ, որոնք դիմացկուն կլինեին և նախատեսված կլինեին երկարատև աշխատանքի համար: Դերձակի օգնությամբ Շտրաուսը կոշտ կտորից տաբատներ կարեց, որոնք բաց կապույտ գույնով ներկեց: Դրանք մեծ տարածում գտան հանքագործ աշխատավորների շրջանում: Հարյուր տարի շարունակ ջինսերը հիմնական օգտագործման ապրանք էին աշխատավոր դասի համար, սակայն 1960-ականների սկզբին երիտասարդությունը այդ դրանք մտցրեց իր զգեստապահարանի մեջ: 1980-ականներին դրանք դարձան ամենատարածված հագուստը բոլոր դասերի և տարիքի մարդկանց համար:

Կարտոֆիլը հայտնի մթերք էր ինկերի կայսրությունում, այնուհետև այն Եվրոպա տարան իսպանացիները: Եվրոպայում միրգը սառնորեն ընդունեցին, սակայն դրանով սկսեցին կերակրել անասուններին: Շատերն անգամ պնդում էին, որ կարտոֆիլը թունավոր է և հիվանդություններ է առաջացնում: Ֆրանսիայում մինչև 1772 թ. գործում էր օրենք, ըստ որի արգելվում էր աճեցնել և օգտագործել կարտոֆիլ:

Առաջ գունատ մաշկը գեղեկցության նշան էր համարվում ինչպես Եվրոպայում, այնպես էլ Արևելքում: Ճապոնիայում և Չինաստանում կանայք սպիտակ դիմափոշի էին օգտագործում գունատության հասնելու համար: Սպիտակ մաշկը նորձև էր համարվում նաև վիկտորիանական դարաշրջանում, այդ իսկ պատճառով էլ տուբերկուլյոզով տառապող կանայք հմայիչ էին համարվում: 20-րդ դարում դիզայներ Կոկո Շանելը նոր էր վերադարձել հանգստից և թեթևակի արևահարվել էր: Այդ օրվանից ի վեր արևայրուքով մաշկը դարձավ լավ և թանկարժեք հանգստի խորհրդանիշ:

Buffalo հավի թևիկները հայտնվել են 1960-ականներին «Անքոր» բարի ղեկավար Թերեզա Բելլսսիմոյի կողմից: Եվ դրանք դարձան ամենահայտնի ուտեստը ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում: Սակայն մինչ այդ թևիկները համարվում էին հավի ամենաանպիտան մասը: Դրանցով կամ ապուր էին պատրաստում, կամ էլ ուղղակի դեն էին նետում: